Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայերն Արևմուտքից օգնություն են ակնկալում

Հայերն Արևմուտքից օգնություն են ակնկալում
23.02.2024 | 13:29

«Ժամեր ու դպրոց, բոցի մեջ կորան,

վիրավոր հայեր անխնա մեռան»…

Այսպեսի բառերով ողբերգեր են հյուսվում, երբ հայերը սպասում են Արևմուտքից օգնության, մասնավորապես՝ Ֆրանսիայից:

Նման ցինիկ վերաբերմունք Ֆրանսիան չէր ցուցաբերել նույնիսկ աֆրիկյան ցեղերին, ինչ մեր օրերում՝ մեզ:

Ընդլայնված կազմով Հայաստան ժամանած Ֆրանսիայի պաշտպանության նախարարից լսում ենք՝ Ֆրանսիան տրամադրել է երեք GM-200 ռադար՝ թիրախը հայտնաբերելու համար, առանց խոցման միջոցի, գիշերային տեսանելիության սարքեր (հնարավոր է համացանցից պատվիրել), մոտ ժամանակներս Հայաստանում կլինեն «Բաստիոն» զրահամեքենաները, որոնք չեն դիմանում ձեռքի գնդացրին (ПК):

«Նման» մեկ այլ գործարքի մասին. Ադրբեջանը Պակիստանից գնել է 1.6 միլիարդ դոլարի JF-17 Blokc III կործանիչներ (դրանք դժվարությամբ է որսում С-300-ը), բաց աղբյուրներում կործանիչի գինը մոտ 25 միլիոն դոլար է, նշանակում է՝ խոսքը 60 կործանիչի մասին է, որով Ադրբեջանը կարող թարմացնել իր ռազմաօդային ավիապարկը:

Նաև իմանում ենք, որ Նիկոլը ֆրասիական լրատվականին հարցազրույց է տվել և հայտնել, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին:

Որպես եզրակացություն կարելի է կարդալ գրառման առաջին տողը, հիշելով՝ տարածաշրջանում հավաքական Արևմուտքն ունի Թուրքիա և Ադրբեջան, իսկ Հայաստանի հակառուսականությունից տուժում են հայն ու Հայաստանը, օգտվում՝ թշնամին:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ